Panorama.am. 16-6-2010- Իրանի իսլամական հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, թե ՄԱԿ Անվտանգության խորհուրդը հավանության արժանացնելով Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող բանաձևը, ցույց տվեց իր իրական դեմքը: Այս մասին հաղորդում է իրանական Իրնա (IRNA) գործակալությունը:
«Չնայած ԱՄՆ ջանքերին, նրանց չի հաջողվի հետ բերել վստահությունը իրենց նկատմամբ: Պատժամիջոցներ կիրառելով Իրանի նկատմամբ, նրանք ցանկանում կոծկել Իսրայելի հանցագործությունը նավատորմի դեմ և պաշտպանում են նրան բոլոր ասպարեզներում: Չնայած այս ամենին, հայտարարում եմ, որ իսրայելական ռեժիմի վերջը հասունացել է: Իսրայելական ռեժիմի հանցագործությունները պատմության ընթացքում հայտնի են» , - ընդգծել է Ահմադինեժադը, հավելելով, թե չնայած ստեղծված իրավիճակին, իր երկիրը միշտ էլ պատրաստ է խնդիրները լուծել բանակցությունների միջոցով:
Thursday, June 17, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment