Thursday, June 10, 2010

Ինչո՞ւ է Թուրքիան ձգտում դեպի Արևելք. Գեյթսը գտավ մեղավորին

Tert.am. 10-6-2010- Անկարան ձգտում է դեպի Արևելք այն պատճառով, որ Եվրոպան չի ցանկանում իր հարաբերությունները սերտացնել Թուրքիայի հետ: Այս մասին, թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ, Լոնդոնում հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը: Անդրադառնալով Թուրքիա-Իսրայել հարաբերություններում առաջ եկած լարվածությանը` Պենտագոնի ղեկավարը մտահոգություն է հայտնել այդ առնչությամբ` ընդգծելով, որ նշված երկու պետությունների միջև հարաբերությունների խզումը բացասաբար է անդրադառնալու տարածաշրջանի կայունության վրա: «Երկու երկրների միջև կային կառուցողական հարաբերություններ, որոնք իրենց հերթին դրականորեն էին անդրադառնում տարածաշրջանային կայունության վրա: Հուսով եմ` առաջիկայում նրանց հարաբերությունները կվերականգնվեն»,- հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

No comments: