7Or.am. 18-6-2010- ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել են իրենց պատրաստակամությունը' շարունակել երկխոսությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքների համաձայնեցման ուղղությամբ։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Նատալյա Տիմակովան։
«Արձանագրվել է կողմերի դիրքորոշումների մերձեցում՝ կարգավորման հիմնական սկզբուքների տեքստի վիճելի մի շարք դրույթների վերաբերյալ»,-ասել է Տիմակովան՝ ավելացնելով, որ եռակողմ հանդիպման ժամանակ դիտարկվել են ԼՂ-ի հարցի կարգավորման հանգուցային խնդիրները։
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակել այս փաստաթղթի աշխատանքներն ավարտին հացնելուն ուղղված երկխոսությունը Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահողների միջնորդությամբ»,-ասել է նա։
Friday, June 18, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment