Tert.am. 16-6-2010- Օրեր շարունակ թուրքական լրատվամիջոցներն աշխարհով մեկ աղմուկ էին բարձրացրել, թե իբր հայտնաբերել են «հայերի կողմից կոտորված թուրք մահմեդականների զանգվածային գերեզման» և այնտեղ ուսումնասիրություններ են իրականացնում։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` երեկ Էրզրումից 8 կիլոմետր հեռավորության վրա Թեփեքյոյ գյուղում հայտնաբերված այդ գերեզմանոցում ավարտվեել ուսումնասիրությունները: Թուրք փորձագետներն իբր 30 կմախք են գտել, որոնցից երեքը` երեխաների:
Գերեզմանի բացման աշխատանքները գլխավորում էր Աթաթուրքի անվան համալսարանի դասախոս, հնագետ պրոֆեսոր Ջևդեթ Բաշարանը: Աշխատանքներին մասնակցել է Աթաթուրքի անվան համալսարանի հայ-թուրքական հարաբերությունների հետազոտական կենտրոնի տնօրեն Էրոլ Քյուրքչյուօղլուն:
Բացի այդ, նախքան հայտնաբերված գերեզմանոցի բացման աշխատանքների սկսվելը` ընթացիկ տարվա հունիսի 3-ին, թուրքական Cihan գործակալությանը տված հարցազրույցում Քյուրքչյուօղլուն հայտարարել էր, թե հայերի կողմից Էրզրումում 1916-1919թթ. սպանվել է 50 հազար թուրք և ավելացրել, որ իրենք պատրաստվում են Էրզրումի կենտրոնական վայրերից մեկում տեղադրել «թուրքերի ցեղասպանության» հուշակոթող: Աթաթուրքի անվան համալսարանի հայ-թուրքական հարաբերությունների հետազոտական կենտրոնի տնօրենը հայտարարել էր նաև, որ հուշարձանը, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի և կտեղադրվի մինչև 2010թ. հոկտեմբերի 29-ը:
Wednesday, June 16, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment