Saturday, June 19, 2010

Ռուսաստանցի քաղաքագետ. «Իրանի դեպքում հնարավոր է կրկնվի Հարավսլավիայի սցենարը»

Ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Անդրեյ Արեշևը, խոսելով Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման մասին, կարծիք է հայտնել, որ թեև արդեն իսկ կան որոշ քաղաքական, դիվանագիտական հայտարարություններ, այնուամենայնիվ, դրանք լրջորեն չեն հանգեցնի իրավիճակի բարդացմանն ու սրմանը: Նա նշել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները տագնապային իրավիճակ են ստեղծել, քանի որ դրանց վերջնական նշանակետը Իրանի դեմ զինված ուժեր կիրառումն է ու դա կարող է իրականություն դառնալ. «Պատժամիջոցերը հենց կիրառմամբ են վտանգավոր: Որպես նման օրինակ կարելի է բերել Հարավսլավիայի դեպքերը: Սկզբում կային էմբարգոյի տարբերակներ, սական աստիճանաբար ամեն բան վատացավ ու այսնպիսի իրավիճակ ստեղծվեց, որ 1999-ի մարտ ամսին Սերբիային ռմբակոծելը դարձավ անխուսափելի: Իրանի դեպքում ևս նման միտում կա: Նրանք, ովքեր կողմ են քվեարկել այդ պատժամիջոցներին, պետք է ընկալեն այն սահմանը, որից հետո ԱՄՆ- ի հետ փոխարինման մասին խոսակցությունները կավարտվեն, ու կսկսվի խաղ մեկ դարպասին: Իսկ եթե Իրանի վիճակն էլ ավելի բարդանա, Ռուսաստանի`որպես այդ տարածաշրջանում ակտիվ խաղացողի վրա դա վատ անդրադարձ կունենա»:

No comments: