Aysor.am. 15-6-2010- Այսօր առաջին անգամ Հայաստանը տոնում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշի օրը: ՀՀ դրոշն ընդունվել է երկրի Գերագույն խորհրդի կողմից 1990 թվականի օգոստոսի 24-ին, իսկ 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ դրոշի մասին» գործող օրենքը:
ՀՀ դրոշի տոնին նվիրված տոնախմբությունը նախատեսվում է անցկացնել մի քանի միջոցառումների տեսքով, սակայն կարևորագույն միջոցառումը «Մենք» հիմնադրամի կողմից կազմակերպված քայլերդն է, որը կմեկնարկի ասյօր, 19:00-ին ՀՀ Կառավարության շենքի դիմացից: Քաղաքացիական շքերթն անցնելու է` Նալբանդյան փողոցով, Սայաթ Նովա պողոտայով, Օպերայի շենքի հարևանությամբ գտնվող Ֆրանսիական հրապարակով և Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով մուտք է գործելու կրկին Հանրապետության Հրապարակ:
Ինչպես հայտնում են «Մենք» հիմնադրմաից, քանի որ այս տարի իրականացվում է ՀՀ պետական դրոշի տոնի անդրանիկ միջոցառումը, ապա այն կկենտրոնացվի միայն Երևան քաղաքի տարածքում:
«Մարզերի բնակիչները ևս կարող են պարզապես միանալ մայրաքաղաքային միջոցառումներին: Իսկ հաջորդ տարիներին կընդլայնվի և միջոցառումների աշխարհագրությունը», - նշում են կազմակերպիչները:
Tuesday, June 15, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment