Tuesday, June 15, 2010

ՈՍԿԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՄԱՅՐ ԱԹՈՌ

ՙՀայաստան՚ լրատու, 14.06.2010. Գերաշնորհ Ոսկան արքեպս. Գալփաքյանն Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրել է իր հրաժարականը Հունաստանի Հայոց թեմի առաջնորդի եւ Հայրապետական Պատվիրակի պաշտոնից եւ վերադառնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածին: Ոսկան Սրբազանը ավելի քան 45 տարի ծառայել է արտասահմանում: Որպես հովիվ եւ ուսուցիչ ծառայել Հնդկաստանում, որպես առաջնորդական փոխանորդ Ավստրալիայում, որպես թեմակալ առաջնորդ Սիրիայում եւ որպես Առաջնորդ եւ Հայրապետական Պատվիրակ Հունաստանում: Ոսկան Սրբազանն արտասահմանյան իր ծառայության ընթացքում շուրջ 25 տարի շարունակ եղել է համակար•ողը Հայ Եկեղեցու եւ Եվրոպայի Եկեղեցիների համաժողովի, ուր եղել է Կենտրոնական կոմիտեի անդամ: Սրբազանը եղել է նաեւ ՙԻսլամը Եվրոպայում՚ հանձնաժողովի մեջ:

No comments: