Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռոսս Ուիլսոնը գտնում է, որ Արցախյան հիմնախնդրի լուծման համար հարկավոր է համբերություն ու համառություն ցուցաբերել:
«Շատ եմ ափսոսում, որ Ադրբեջանում և ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում երեք տարվա աշխատանքի ընթացքում չկարողացանք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հասնել արդյունքի: Այդ խնդրի լուծումը անհրաժեշտ է ե՛ւ Ադրբեջանին, ե՛ւ Հայաստանին: Կողմերը տիրապետում են կամքին, որը կա նաև Մոսկվայի, Փարիզի և Վաշինգտոնի մոտ։ Ղարաբաղյան հակամարտության լուծման համար անհրաժեշտ է համբերություն ու համառություն ցուցաբերել: Հուսով եմ, որ 2010 թ. երկու նախագահները կգան համաձայնության»,- ընդգծել է Ռ. Ուիլսոնը:
Wednesday, June 16, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment