Thursday, June 17, 2010

Վրաստանը և Թուրքիան քննարկել են «խաղաղության նավախմբի» գրոհը

Aysor.am, 17.06.10: Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Նալբանդովը հանդիպում է ունեցել Վրաստանում Թուրքիայի դեսպան Մուրատ Բուրհանի հետ: Ինչպես հաղորդում է Թրենդ գործակալությունը, վկայակոչելով Վրաստանի ԱԳՆ-ին, հանդիպումը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ: Դեսպանի և վրաց պաշտոնյայի հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իսրայելական զինվորականների կողմից Գազա ուղևորվող «խաղաղության նավախմբի» գրոհը և դրան հետևած իրադարձությունների զարգացումը: Բացի այդ, դիվանագետը ներկայացրել է Իրանի, Բրազիլիայի և Թուրքիայի միջև իրանական միջուկային խնդրի շուրջ պայմանավորվածությունները և Թուրքիայի դիրքորոշումն այդ հարցում: Անդրադարձ է կատարվել նաև վրաց-թուրքական երկկողմ հարաբերություններին:

No comments: