7or.am. 16-6-2010- «Ռեգնում» գործակալությունը, հղում անելով ՌԴ ԱԳՆ իր աղբյուրներին, տեղեկացնում է, որ հունիսի 17-19-ը Սանկտ-Պետերբուրգում կայանալիք Միաջզգային տնտեսական համաժողովի շրջանակներում տեղի է ունենալու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Կքննարկվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա գործընթացին վերաբերող հարցը։
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից «7օր»-ին խոստացել են քիչ ավելի ուշ ճշտել և տեղեկացնել՝ արդյոք Սերժ Սարգսյանը հունիսի 17-19-ը լինելո՞ւ է Սանկտ-Պետերբուրգում և Սարգսյան-Մեդվեդև-Ալիև եռակողմ հանդիպում կայանալո՞ւ է, թե՞ ոչ։
Wednesday, June 16, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment