Panorama.am. 16-6-2010- Ադրբեջանի քաղաքական ճամբարի ջերմությունը սկսել է բարձրանալ. սպասվում է ԱՄՆ-ի ակտիվացումը Հարավային Կովկասում:
Վերջին 6 ամիսների ընթացքում Ադրբեջանի պաշտոնյաները ստիպված են եղել երկու անգամ փոփոխություն կատարել իրենց «հանճարեղ» արտաքին քաղաքականության մեջ: Իլհամ Ալիևի ժառանգած քաղաքական կուրսը շրջանառությունից դուրս եկած փողի է նմանվում: Այդ մասին ակնարկեց նաև վերջերս Բաքու ժամանած Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռոս Ուիլսոնը` ասելով, որ եկել է տեսնելու, թե ինչ է փոխվել իր` Ադրբեջանից գնալուց հետո: Ուիլսոնի դեսպանության օրոք Ադրբեջանը շարժվում էր դեպի ՆԱՏՕ: Իսկ այժմ Ադրբեջանում «Ազատություն» ռադիոկայանի FM ալիքով հեռարձակումները դադարեցվել են, պատկերավոր ասած` Ադրբեջանում լռեցվել է «Ամերիկայի ձայնը»: Փոփոխված լավ բաներ էլ կան. Օվկիանոսի երկու կողմում էլ մարդիկ փոշմանել են, որ ստորագրել են Իլհամ Ալիևի իշխանության նախագծի տակ: Իլհամ Ալիևին իշխանություն տալը միակ գլոբալ նախագիծն է, որ պարտվել է տվել բոլոր կողմերին: Լավ փոփոխություններից մեկն այժմ այդ մասին խոստովանողների թվի աճն է:
Ռոս Ուիլսոնի Բաքու կատարած այցի գլխավոր նպատակը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Ադրբեջան հնարավոր այցի դետալները որոշելն է եղել, իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը կանգնած է լուրջ քաղաքական իրադարձությունների շեմին: Այս մասին գրում է «Ազադլըգը»` նշելով, որ «իշխանական քարոզչական մեքենան տարօրինակ կերպով լռության է մատնել ԱՄՆ պետքարտուղարի հնարավոր այցը Բաքու»:
« Տիկին Քլինթոնն անպայման կգա Բաքու: Լուրջ դեմոկրատական փոփոխություններ չլինելու դեպքում ԱՄՆ քաղաքական վերնախավը երբեք նման մակարդակով այց Ադրբեջան չէր պլանավորի: Հակառակ դեպքում, ինքն իրեն շանտաժ արած կլիներ»,- եզրահանգել է «Ազադլըգը»:
Wednesday, June 16, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment