Wednesday, June 16, 2010

Իսրայելը համաձայնել է Թուրքիային հանձնել բռնագրավված նավերը

7Or.am. 16-6-2010- Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները՝ Թել-Ավիվում Թուրքիայի դեսպանատանը տեղի ունեցած բանակցությունների ընթացքում Իսրայելը պատրաստակամություն է հայտնել մայիսի 31-ին «Ազատության նավատորմի» վրա հարձակում կատարելու հետևանքով բռնագրավված «Mavi Marmara», «Gazze 1» և «Gazze 2» նավերը վերադարձնել Թուրքիային։ Բացի դա, Իսրայելը հայտարարել է, որ իրենք ՄԱԿ-ի հետ համաձայնության են եկել, ըստ որի՝ Գազայի հատված պետք է 1000 տոննա հումանիտար օգնություն հասցվի։ Իսրայելական զինվորականները հայտնել են, որ ՄԱԿ-ը երաշխավորել է բեռների՝ մթերք, հագուստ և դեղամիջոցներ, մուտքը տարածաշրջան։

No comments: