Wednesday, June 16, 2010

Ֆրանսիան ճանաչո՞ւմ է Քրդստանը

Tert.am. 16-6-2010- Հյուսիսային Իրաքի քրդական վարչակազմի ղեկավար Մեսուդ Բարզանին հունիսի 14-ին մեկնել է Ֆրանսիա, որտեղ հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Կուշների հետ: Firat գործակալության փոխանցմամբ` հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ դահլիճում տեղադրված են եղել Ֆրանսիայի, Եվրամիության, Իրաքի և Քրդստանի դրոշները: Ավելի վաղ` հունիսի 2-ին, Բարզանին այցելել էր Անկարա, որտեղ հանդիպել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանիի հետ: Սակայն հանդիպման ընթացքում տեղադրված է եղել միայն Թուրքիայի դրոշը, ինչն առաջ էր բերել քրդական կողմի դժգոհությունը:

No comments: