Thursday, July 8, 2010

Ջեննիֆեր Լոպեսի թուրքական արկածները

Haynews.am. 7-7-2010- Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջեննիֆեր Լոպեսը ենթարկվել է ուժեղ քննադատության այն բանի համար, որ համաձայնել է համերգ տալ այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում»` Թուրքիայի կողմից օկուպացված Կիպրոս կղզու հյուսիսային հատվածում: Cratos Premium հյուրանոցի բացման արարողությանը հրավիրված Լոպեսն արդեն բազմաթիվ նամակներ է ստացել, որում վերջինիս խնդրում են չմասնակցել հուլիսի 24-ին նախատեսված բացման արարողությանը, քանի որ 36 տարի առաջ այդ օրը թուրքական զորքերն օկուպացրել են Կիպրոսի հյուսիսային հատվածը: Նամակներում Լոպեսին կոչ են անում չմասնակցել և իր անունը չխառնել քաղաքականությանը: Առայժմ Լոպեսի արձագանքը հայտնի չէ: Հիշեցնենք, որ 1974 թվականին Թուրքիայի զինված ուժերը ներխուժեցին Կիպրոս («Աթիլլա» գործողություն) և օկուպացրեցին նրա հյուսիսային շրջանը (կղզու 37 տոկոսը): Օկուպացված շրջաններում ստեղծվեց «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը», որը պաշտոնապես ճանաչված չէ: Թուրքիան իր ներխուժումը պատճառաբանեց այն բանով իբր «պաշտպանում է կղզում բնակվող թուրքերին այդ ժամանակ Հունաստանում իշխանության գլուխ եկած «սև գեներալներից»:

No comments: