2010թ. հունիսին, ըստ նախնական տվյալների, ԼՂՀ-ում ծնվել է 221 երեխա՝ 2009թ հունիսին ծնված 270 երեխայի փոխարեն, մահացել է 112 մարդ՝ 2009թ. հունիսին մահացած 100 մարդու փոխարեն: Արդյունքում բնական աճը 61 մարդով նվազել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից:
Հաշվետու ամսում գրանցվել է 75 ամուսնություն և 15 ամուսնալուծություն, 2009թ. հունիսին գրանցված 67 ամուսնության և 6 ամուսնալուծության փոխարեն:
Ըստ ԼՂՀ ԿԱ ԼՂՀ ոստիկանության տրամադրած «եկողների» և «մեկնողների» վիճակագրական հաշվառման կտրոնների՝ 2010թ. հունիսին հանրապետություն եկողների թիվը կազմել է 81 մարդ, մեկնողների թիվը 41 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համապատասխանաբար 72 եւ 29 մարդու փոխարեն:
ԼՂՀ կառավարության մամուլի ծառայություն
Thursday, July 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment