Thursday, July 8, 2010

Ինչի՞ց է մահացել «Հոկտեմբերի 27»-ի գործով դատապարտյալ Համլետ Ստեփանյանը

News.am. 7-7-2010- «Հոկտեմբերի 27-ի» գործով դատապարտյալ Համլետ Ստեփանյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայսատանի ոստիկանության լրատվության եւ հասարակայության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Նա նշեց, որ Ստեփանյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունն ավարտվել է, որի արդյունքներով պարզվել է, որ Ստեփանյանի մահը կապված է եղել սրտի անբավարարության հետ: Քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հարուցված քրեական գործը կարճվել է, քանի որ բացակայում է հանցագործության դեպքը: Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրած Համլետ Ստեփանյանը հանկարծամահ էր եղել 2010թ. մայիսի 15-ին, ժամը 19:00-ի սահմաններում՝ իր անկողնում պառկած։ Նա 14 տարվա ազատազրկման էր դատապարտվել «Հոկտեմբերի 27-ի» գործով:

No comments: