Monday, July 19, 2010

Այս տարի ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 6426 անձի

Tert.am. 19-7-2010- 2010 թ. 1-ին կիսամյակում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից ձևակերպվել է ՀՀ քաղաքացու 121.276 անձնագիր, իսկ 2009 թ. նույն ժամանակաշրջանում՝ 107.377։ Նշված ժամանակահատվածում ՀՀ քաղաքացու 174.336 անձնագրերում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշումներ են կատարվել, իսկ 2009 թ. նույն ժամանակաշրջանում՝ 138.417։ Կատարվել է ՀՀ 69.801քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 176.246։ Անձնագրային և վիզաների վարչության գործունեության ծավալների փոփոխությունը պայմանավորված է 2010 թ. Շենգենյան համաձայնության պետությունների կողմից 10 տարուց ավելի ժամկետ ունեցող անձնագրերով մուտքի վիզաների տրամադրման սահմանափակմամբ։ 2010 թ. 6 ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 6426 անձի, իսկ 2009 թ. նույն ժամանակահատվածում՝ 2506։ Նշված շրջանում ՀՀ մուտքի արտոնագիր է տրամադրվել 67.912 անձի, 2009 թ. 1-ին կիսամյակի 46205-ի դիմաց, ինչը պայմանավորված է ՀՀ այցելող օտարերկրացի զբոսաշրջիկների թվի աճով։ Անձնագրային և վիզաների վարչության կողմից 2010 թ. 6 ամիսների ընթացքում 7683 քաղաքացու տրամադրվել է հաշվառման հասցեների վերաբերյալ տեղեկություններ, իսկ 2009 թ. նույն ժամանակահատվածում՝ 4268։ 2010 թ. 1-ին կիսամյակում կատարվել է նաև 99856 քաղաքացիների հաշվառում ըստ բնակության վայրի, 2009 թ. նույն ժամանակահատվածում՝ 78232։ Հաշվետու ժամանակահատվածում հաշվառումից հանվել է 63.198 քաղաքացի, 2009 թ. նույն ժամանակում՝ 44823։

No comments: