Monday, July 19, 2010

Ադրբեջանցի կանայք Իրանի իրավապահների ուշադրության կենտրոնում են

Panorama.am. 19-7-2010- Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող կանայք, որոնք տարբեր նպատակներով մուտք են գործում սահմանային Ասթարա քաղաք, իրենց հանդերձանքով խախտում են Իրանի օրենքները: Այդ մասին հայտնում է իրանական «շոմալնյուզ.քոմ» կայքը: Ասթարայի գերագույն դատարանի նախագահ Ալի Ղայեբին քաղաքի պատասխանատու պաշտոնյաների հետ խորհրդակցության ժամանակ հանձարարել է, որպեսզի Իրանի համապատասխան մարմինները հատուկ ուշադրություն դարձնեն ադրբեջանցի կանանց հանդերձանքին և կանխեն նման անձանց մուտքն իրանական տարածք: Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ նմանօրինակ դեպքերն իրենց բացասական ազեդցությունն են գործում բնակչության շրջանում, ինչն էլ տեղի ազգաբնակչության դժգոհության առիթ է հանդիսանում: Ասթարան գտնվում է Իրանի հյուսիսային` Ադրբեջանի Հանրապետությանը սահմանակից, Կասպից ծովին ափամերձ Գիլան նահանգում, Իրանի ռազմավարական նշանակություն ունեցող նավահանգիսներից մեկն է:

No comments: