Tuesday, July 20, 2010

Բեռլուսկոնին եւ Ազնավուր միասին են երգել

News.am. 20-7-2010- Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հուլիսի 19-ի երեկոյան իր ծննդավայր Միլանում կազմակերպված համերգի ժամանակ երգել է Շառլ Ազնավուրի հետ միասին։ Միլանի Դուոմո հրապարակում կազմակերպված համերգի տոմսերը վաճառվել են 2 հազար եվրոյով։ Համերգից առաջ Բեռլուսկոնին հայտնել էր, թե մեծ հաճույքով է հետեւելու համերգին, որի ընթացքում առիթ է ունենալու միասին երգելու իր կողմից սիրված հայտնի երգչի հետ: Հիշեցնենք, որ հենց նույն տեղում՝ Միլանի Դուոմո հրապարակում, 2009 թվականի դեկտեմբերի 13-ին ջարդել էին Բերլուսկոնիի քիթը՝ հարվածելով հուշանվեր-արձանիկով։

No comments: