Thursday, July 8, 2010

Կարսի նահանգապետը՝ սահմանների բացման մասին

Report.am. 8-7-2010- «Թուրքական կառավարությունը մտադիր չէ որևէ տեխնիկական աշխատանքներ կամ բանակցություններ իրականացնել Հայաստանի հետ սահմանը բացելու համար, քանի դեռ Ադրբեջանի հողերը գտնվում են Հայաստանի օկուպացման տակ: Քանի դեռ Ադրբեջանը համաձայնություն չի տվել և նրա հողերը չեն վերադարձվել, սահմանների բացման մասին խոսք լինել չի կարող»,- հայտարարել է Կարսի նահանգապետ Ահմեդ Կարան` մեկնաբանելով օրեր առաջ արած հայտարարությունը, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նամակ է հղել Կարսի և Իգդիրի նահանգապետերին, որում խնդրում է տեղեկություն տալ այն մասին, որ եթե որոշում կայացվի բացել Հայաստանի և Թուրքիայի սահմանները, ապա ինչ ժամկետներում կարելի է այն իրականացնել:

No comments: