Haynews.am.2-7-2010- Հուլիսի 4-ին սպասվում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան: Ինչպես արդեն նշել էին ՀՀ ԱԳ նախարարությունից, Քլինթոնը Հայաստանում հանդիպելու է ՀՀ Նախագահի և Արտաքին գործերի նախարարի հետ: Սպասվում է, որ Քլինթոնը ՀՀ ղեկավարության հետ կքննարկի արցախյան հակամարտությանը, հայ-թուրքական հարաբերություններին և տարածաշրջանին վերաբերող հարցեր: Այսօր, սակայն, ՀՀ լրատվամիջոցների քննարկման առաջնային թեմաներից է դարձել այն, որ Քլինթոնը, ժամանելով Հայաստան, ամենայն հավանականությամբ չի հանդիպի Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության հետ:
Saturday, July 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment