Tert.am. 7-7-2010- Ավիացիոն անվտանգության եվրոպական կոմիտեն արգելել է Iran Air ընկերության ինքնաթիռների 2/3–ի թռիչքը Եվրամիության երկրների օդային տարածքով։
Դեռ ընթացիկ տարվա մարտին Iran Air ընկերության ինքնաթիռների մի մասը ԵՄ ավիացիոն ղեկավարությունն ընդգրկել էր անվստահելի ավիափոխադրամիջոցների «սև ցուցակում»։
Մինչդեռ այժմ արգելքը տարածվում է ընկերությանը պատկանող բոլոր Airbus-320, Boeing-727 և Boeing-727 տեսակի ինքնաթիռների վրա։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»։
Եվրահանձնաժողովում բացառել են այդ որոշման քաղաքական շարժառիթները՝ կապված Իրանի նկատմամբ ԱՄՆ–ի սահմանած պատժամիջոցների հետ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ իրանցի պաշտոնյաները բողոքել էին, որ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և ԱՄԷ–ի օդանավակայաններում հրաժարվում են լիցքավորել իրանական ինքնաթիռները, ինչը, սակայն, ավելի ուշ հերքեց Իրանի ԱԳՆ–ն։
Wednesday, July 7, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment