Haynews.am. 7-7-2010- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է ճամարտակել «ԼՂ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու վերաբերյալ»: Երեկ նա հանդիպել է այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հետ», որտեղ և երգել է այն երգը, որից արդեն կշտացել է թերևս նաև իր ժողովուրդը: Իլհամ Հեյդարիչը հայտարարել է, որ «եթե Ադրբեջանը տեսնի, թե խաղաղ ճանապարհով չի կարող լուծել հիմնախնդիրը, ապա կգնա ռազմական քայլերի»:
Հիշեցնենք միայն, որ նրա հայրը` «օղորմածիկ» Հեյդարը նույնպես նման ինչ որ բան էր մտածել արդյունքում եղավ այն, ինչ որ եղավ:
Wednesday, July 7, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment