Tuesday, July 20, 2010

Թուրք սպաներին մեղադրանք է առաջադրվել դավադրության համար

Panorama.am. 20-7-2010- Թուրքիայի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ Ստամբուլի դատարանը 196 զինվորականի մեղադրանք է առաջադրել իշխանության տապալման համար: Կասկածյալները, որոնց թվում կան, ինչպես ժամկետային զինծառայողներ, այնպես էլ պահեստայիններ, այդ թվում` գեներալներ ու ծովակալներ, ձերբակալվել էին այս տարվա սկզբին: Ենթադրյալ դավադրությունը կազմակերպվել է դեռ 2003 թվականին: Նախկինում, Թուրքիայում մեկ անգամ չէ, որ տեղի են ունեցել իշխանափոխության պատրաստման գործով դատավարություններ: Հաղորդում է BBC-ին:

No comments: