Tuesday, July 20, 2010

Թուրքիայում գնդակահարել են իշխող կուսակցության ներկայացուցչին

Tert.am. 20-7-2010- Թուրքիայում զինված հարձակման հետևանքով սպանվել է «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության անդամ, Մալաթիա նահանգի Դողանշեհիր շրջանի Փոլաթ ավանի համայնքապետ Իսմեթ Գյուզելը: Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել Փոլաթի սրճարաններից մեկում: Մ.Վ.Օ.-ն որսորդական հրացանով ներխուժել է սրճարան և տեղում գնդակահարել Իսմեթ Գյուզելին: Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչը հարձակումից հետո տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է։ Ըստ նախնական տեղեկությունների` Մ.Վ.Օ.-ի և Իսմեթ Գյուզելը երկու տարի առաջ վիճաբանել էին ավանի թեյարաններից մեկի հարցով:

No comments: