Tuesday, July 20, 2010

ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԻ ԿԻՊՐՈՍԻՑ

Թուրքիայի փոխվարչապետ Ջամիլ Չիչեկ հուլիսի 20-ին ելույթ ունենալով Լեֆկոշում, Հյուսիսայի Կիպրոս, թուրքական զորքերի կողմից կղզու հյուսիսային մաս ներխուժելու 36 ամյակի կապակացությամբ, հայտարարել է, որ հանուն ԵՄ-ի Թուրքիան երբեք չի զոհի Կիպրոսը: 1news.az-ը, հղում տալով թուրքական ԶԼՄ-երին, գրում է, որ Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել է, թե եթե մինչև տարվա վերջ որոշում չընդունվի Կիպրոսի հարցով, ապա յուրաքանչյուրը կգնա իր ճանապարհով: Կոչ եմ անում կիպրահույներին, որ լուրջ վերաբերվեն խաղաղ բանակցություններին: Մեր նպատակը ամուր խաղաղություն հաստատելն է կղզում, ասել է նա: Իր հերթին, Հյուսիսային Կիպրոսի թուրքական հատվածի նախագահ Դերվիշ Էրօղլուն աջակցել է փոխվարչապետի հայտարարությանը և նշել է, որ իրենք հակված են խաղաղ բանակցությունների և նմանատիպ վերաբերմունք են ակնկալում հունական կողմից.

No comments: