Tuesday, July 20, 2010

Թուրքիայի փոխվարչապետը այցելել է Ստամբուլի Հայոց պատրիարքարան

News.am. 20-7-2010- Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը հուլիսի 19-ին այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան եւ հանդիպել նորընտիր փոխպատրիարքի հետ։ Թուրքիայի փոխվարչապետին Հայոց պատրիարքարանի մուտքի մոտ դիմավորել է նորընտիր փոխպատրիարք, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաեւ Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները, ովքեր փոխվարչապետին ներկայացրել են համայնքի խնդիրները։ Փոխվարչապետ Առընչը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, եւ նշել, որ անձամբ է ցանկացել այցելել պատրիարքարան՝ շնորհավորելու արք. Աթեշյանին՝ փոխպատրիարք ընտրվելու կապակցությամբ։ Բյուլենթ Առընչը անդրադարձել է նաեւ Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի բարձրակարգ սպասարկմանը՝ նշելով, որ հայ համայնքը պետք է հպարտություն զգա այդ հաստատության համար։ Արքեպիսկոպոս Աթեշյանը փոխվարչապետին հրաժեշտից առաջ նվիրել է «Օսմանյան շրջանի հայ նկարիչները» լայնածավալ աշխատությունը։

No comments: