Sunday, July 18, 2010

ՀՀՇ-ն նոր նախագահ ունի. Վանո Սիրադեղյանն ու Արարատ Զուրաբյանն ընտրվել են ՀՀՇ վարչության անդամ

News.am. 17-7-2010- ՀՀՇ այսօր՝ հուլիսի 17-ին տեղի ունեցած համագումարի ընթացքում կուսակցության նոր վարչություն է ընտրվել: Վարչության կազմը, ըստ կատարված կանոնադրական փոփոխության՝ ընդլայնվել է՝ 25-ից դառնալով 31: Վարչության անդամներ են ընտրվել՝ Երջանիկ Աբգարյանը, Սամվել Աբրահամյանը, Կարեն Աղաջանյանը, Բագրատ Անդրեասյանը, Անահիտ Բալասանյանը, Գեւորգ Գեւորգայնը, Քոչար Դավթյանը, Շալիկո Զորօղլյանը, Արարատ Զուրաբյանը, Սարգիս Թամազյանը, Հովհաննես Իգիթյանը, Լեւիկ Խաչատրյանը, Հրաչ Հակոբյանը, Վահագն Հայոցյանը, Սեյրան Հովհաննիսյանը, Հարություն Հովհաննիսյանը, Արամ Մանուկյանը, Լիդա Մելիքյանը, Արտուշ Մելիքբեկյանը, Հուսիկ Մելքոնյանը, Րաֆֆի Մելքոնյանը, Վիկտոր Միրումյանը, Սամվել Մկրտումյանը, Կորյուն Մհերյանը, Սոնա Մուրադյանը, Աշոտ Սարգսյանը, Արմեն Սիմոնյանը: Վարչության կազմում են ընտրվել նաեւ մարտի 1-ի դեպքերի առնչությամբ կալանավորված Հարություն Ուռուտյանը, Արամ Բարեղամյանն ու Աշոտ Մանուկյանը, ինչպես նաեւ հետախուզման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանը: ՀՀՇ վարչության նախագահ է ընտրվել Արամ Մանուկյանը, իսկ փոխնախագահ`Սամվել Աբրահամյանը: Հիշեցնենք, որ ՀՀՇ վարչության նախկին նախագահը Արարատ Զուրաբյանն էր:

No comments: