Tert.am. 2-7-2010- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցն այն ընդհանուր քաղաքականության մի մասն է, որն իրականացվում է Անկարայի հետ համաձայնեցված և Ադրբեջանի ղեկավարության ջերմ աջակցությամբ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը՝ նշելով, որ այցի նպատակը Հայաստանին միակողմանի զիջումների տանելն է։ «Պետքարտուղարը կփորձի համոզել Սերժ Սարգսյանին, որ նա միանգամայն պատրաստ է գնալ զիջումների»,- ասաց բանախոսը։
Ըստ Հովհաննիսյանի՝ նախքան Ղազախստանում կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը փորձեր կարվեն հակամարտող կողմերին ևս մեկ քայլ մոտեցնել Մադրիդյան սկզբունքների նոր խմբագրված տարբերակին։
Saturday, July 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment