Ինչպես հայտնել էր Haynews.am-ը, երեկ Բրյուսելում կայացել էին թուրք-իսրայելական գաղտնի բանակցություններ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի և Իսրայելի առևտրի, արդյունաբերության և աշխատանքի հարցերով նախարար Բինյամին Բեն-Էլիեզերի միջև: Ինչպես փոխանցում է Hurriyet-ը, հանդիպման ընթացքում Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարն իսրայելական կողմի առջև դրել է 5 պահանջ` «ազատության նավատորմի» հետ կապված միջադեպի արդյունքում առաջացած տարաձայնությունների լուծման համար`
Իսրայելը պետք է ներողություն խնդրի, 2. փոխհատուցում վճարի, 3. անկախ և անկողմնակալ հանձնաժողով ստեղծվի, 4. Գազայի շրջափակումը վերացնի, 5. հետ վերադարձնի իր վերահսկողության տակ պահվող նավերը:
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Գազայի հատված 10 հազար տոննա մարդասիրական օգնություն և 680 կամավորականներ տեղափոխող «ազատության նավատորմ» անվանումը կրող թվով 7 նավերի վրա գտնվողների և իսրայելցի հատուկջոկատայինների միջև սկսված մարտի արդյունքում 9 մարդ է զոհվել, որոնք բոլորն էր ազգությամբ թուրք են: Այս ամենի արդյունքում թուրքական կողմը մեծ աղմուկ բարձրացրեց, սակայն իսրայելական ուղղաթիռներից արված ձայնագրություններից պարզ երևում է, որ նախահարձակ են եղել նավի վրա գտնվողները: Մի քանի օր իսրայելական կողմի հսկողության տակ գտնվելուց հետո «ազատության նավատորմի» ակտիվիստները հետ են ուղարկվել:
Saturday, July 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment