Tuesday, July 20, 2010

Աշխարհի ինչի՞ն է պետք անկախ Ադրբեջան, եթե կա անկախ Թուրքիա. Գագիկ Մելիքյան

Tert.am. 20-7-2010- «Եթե նույն տրամաբանությամբ առաջնորդվենք, աշխարհին ընդհանրապես պետք չէ անկախ Ադրբեջան, քանի որ կա անկախ Թուրքիա»,– այսօրվա ասուլիսին այսպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, պատգամավոր Գագիկ Մելիքյանը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի երեկվա հայտարարությանը, թե հայերն արդեն ունեն անկախ պետություն՝ Հայաստանը, և ԼՂ–ի հայերը պետք է ինքնորոշվեն Ադրբեջանի կազմում։ «Իսկ ո՞վ է ասում, որ Մամեդյարովը պետք է թելադրի, թե որտեղ, ինչ ձևով, որ ժողովուրդը կարող է իր ինքնորոշման իրավունքն իրացնել։ Նոր Քաջ Նազար է հայտնվել, միջազգային իրավունքի նոր որոշումներ է կայացնում և ցանկանում իր կայացրած որոշումները պարտադրել Ուստիանին։ Ա՜յ քեզ հաջողություն»,– զարմացավ Գագիկ Մելիքյանը։ Պատգամավորը նշեց, որ Հայաստանը Ադրբեջանի որևէ տարածք չի օկուպացրել և Ադրբեջանին վերադարձնելու տարածք չունի։ Մելիքյանի խոսքով՝ ԼՂՀ–ն իրեն պարտադրված պատերազմի արդյունքում ազատագրել է իր տարածքները, որոնք այդ երկրի Սահմանադրությամբ ամրագրված են որպես ԼՂՀ տարածքներ։

No comments: