Monday, July 19, 2010

«Սուրբ Էջմիածինը և Հայոց Ցեղասպանությունը»

Report.am. 19-7-2010- Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Արարատի ժառանգությունը» շարքի ութերորդ հատորը` «Սուրբ Էջմիածինը և Հայոց Ցեղասպանությունը» խորագրով (աշխատասիրությամբ Ավագ Հարությունյանի): Սույն ժողովածուն պարունակում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Արարատ» պաշտոնական ամսագրի էջերում տեղ գտած հրապարակումները Հայոց Ցեղասպանության և առհասարակ Հայկական հարցի վերաբերյալ (կոնդակներ, հոդվածներ և տարաբնույթ վավերագրեր), որոնց մի մասն առաջին անգամ է դրվում գիտական շրջանառության մեջ:

No comments: