«Հայաստան» լրատու ցանց, Աթենք, 10.04.2012.
Հայ-հունական «Ծիածան» թատերախումբը, ապրիլի 7-ին և 8-ին, բեմականացրեց, երկար ժամանակ սպասվող, աշխարահռչակ ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի՝ «Իմ սիրտը լեռներում է» ստեղծագործության թատերական ներկայացումը:
Այս ներկայացումը տեղի ունեցավ հունարենով, գրողի մահվան 30–րդ տարելիցին նվիրված շրջանակներում անցկացվող միջոցառումների շարքին:
Դերասան Հայկ Գսարճյանի բեմադրությամբ և Էլենի Քասեսյանի թարգմանությամբ ու կազմակերպչական աշխատանքների շնորհիվ, շուրջ մեկ ու կես ժամ տևող ներկայացումը մեծ հիացմունքով ընդունվեց հանդիսատեսների կողմից և ներկայացման մասնակից 16 դերասանները ընդունվեցին ներկաների հոտնկայս երկարատեւ ծափողջյուններով:
Ներկայացման հիմնական դերերում էին՝
Ջոնի՝ Իլեկտրա Կոստոպուլու,
Բեն Ալեկսանդր, Ջոնիի հայրը՝ Միխալիս Ավրատողլու,
Ջասպեր Մակ Գրեգոր՝ Հովսեփ Քասեսյան,
Նպարավաճառ Քոզաք՝ Մկրտիչ Պողոսյան,
Ջոնիի տատը՝ Երան Թենեքեջյան:
No comments:
Post a Comment