Wednesday, August 8, 2012

Մերձավոր Արեւելքի հայերն ու Ռուսաստանը

Հայերը հազիվ թե հետաքրքրվեն Մերձավոր Արեւելքի իրադրությամբ, լավագույն դեպքում, նրանց
հետաքրքրում է հայրենակիցների ճակատագիրը, դրա համար էլ նրանց հետ տեղի են ունենում տարատեսակ տհաճություններ: Նույնիսկ բավականաչափ կրթված մարդիկ պատկերացում չունեն, թե ինչ է տեղի ունենում հարեւան տարածաշրջանում, որն այնքան կարեւոր է Հայաստանի շահի եւ անվտանգության տեսանկյունից: Այնուհանդերձ, հայ բնակչությունը ամենեւին ինդիֆերենտ չէ տվյալ իրադարձությունների հանդեպ, եւ նրանց գտնվելը ռեգիոնում ոչ միայն Թուրքիային հանգիստ չի տալիս, այլ նաեւ Ռուսաստանին: Տասնամյակների ընթացքում, Մերձավոր Արեւելքի հայերը ոչ մի կերպ չէին տեղավորվում Ռուսաստանի շահերի մեջ, եւ ծայրահեղ տհաճ գործոն էին Ռուսաստանի համար, որ հիշեցնում էին ինչ որ խնդիրների մասին, որոնց անմիջական առնչություն ունի Հայաստանը: Բացի տհաճ ասոցիացիաներից, կապված Հայաստանը Մերձավեր Արեւելքից հեռու պահելու ցանկության հետ՝ եւ ընդհանրապես արտաքին քաղաքականությունից հեռու պահելու, հայ բնակչությունը հիշեցնում էր ավելի բազմաքանակ քրիստոնյա բնակչության գոյության մասին Լիբանանում, Սիրիայում, Պաղեստինում, Եգիպտոսում եւ Իրաքում: Սովետական Միությունը եւ Ռուսաստանը շատ տասնամյակներ Մերձավոր Արեւելքի քրիստոնյա բնակչությունը ոչ միայն որպես անցանկալի էին դիտարկում, այլ նույնիսկ թշնամական՝ Ռուսաստանի շահի հանդեպ: ԽՍՀՄ եւ որոշ ժամանակ էլ Ռուսաստանը խաղադրույք էին կատարում մահմեդական քաղաքական ուժերի վրա, քրիստոնյա ուժերը նախանշելով որպես “աջ-քրիստոնյա”: Անկասկած, դա մտացածին եւ անիմաստ հասկացություն էր, որը ի վերջո նախ ԽՍՀՄ-ին, հետո էլ Ռուսաստանին քշեց փակուղի, թողնելով բավական անվստահելի խմբերի հետ, որոնք ձեռնմուխ եղան ռուս դիվանագետների ահաբեկմանը: Ով լավ գիտե Մերձավոր Արեւելքի ոչ վաղ անցյալի պատմությունը, հասկանում է, թե ինչի մասին է խոսքը: Մոսկվայում ստիպված էին լսել, որ Ռուսաստանը կարող է պարտվել տակտիկական հարցերում, բայց երբեք չի պարտվի աշխարհաքաղաքականությունում: Այդ ի՞նչ անհեթեթություն է՞: Ռուսաստանը պարտվել է աշխարհաքաղաքականությունը իր արտասին սահմանի ամբողջ երկայնքով եւ առանց բացառության բոլոր աշխարհաքաղաքական ուղղություններով: Իհարկե, շատ առումով դա տեղի ունեցավ ժառանգության պատճառով, որ նա ստացել էր ԽՍՀՄ-ից եւ ԽՄԿԿ-ից, բայց նաեւ նոր՝ նեոկոմունիստական Ռուսաստանը հաջողությամբ շարունակում էր զբաղվել հիմարություններով, որոնց մեջ թաթախված են արտաքին գործերի նախարարությունը, որոշ շրջանակներ, որոնք ֆորմալ կամ ոչ ֆորմալ ձեւով կախ էին ընկել պետական կառույցների հոգաբարձությունից: Այժմ Ռուսաստանը փորձում է բարեկամանալ այդ նույն “աջ-քրիստոնյա” ուժերի հետ, բայց, ստանում է հանդիպակած սպեկուլյատիվ ակցիաներ, ոչ ավելին: Չափազանց շատ ստորություն է կատարվել նրանց հանդեպ տասնյակ տարիների ընթացքում: Հիմա, ռուսների աչքին երեւում է, թե վերջապես հայերի պատմությունը Մերձավոր Արեւելքում ավարտվեց, ինչը կուժեղացնի Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրներն ու կսահմանափակի նրա հնարավորությունները միջազգային հարաբերություններում: Ռուսական ԶԼՄ-ները, եւ նախ եւ առաջ Ռեգնում գործակալությունը, շարունակում են գեներացնել միանգամայն մտացածին հարցերը, ձգտելով Հայաստանն անպայման տրամադրել ԱՄՆ դեմ, առաջացնել հակաամերիկյան տրամադրություններ: Դրանով, Մերձավոր Արեւելքի խնդիրը տարածվում է նաեւ այլ ռեգիոններ, տվյալ դեպքում՝ Կովկաս: Բայց, տվյալ տարածաշրջանը դարձել է առավել անկառավարելի, ինչպես կարող է դա թվալ: Հարմար պահ է, ինչ խոսք: Բայց բանն այն է, որ նրանց դակում են անբան հայաստանցի “քաղաքագետները”, որոնց տեղը վաղուց կազմակերպություններն են, ասենք, ինչպես “Գիտելիք” ընկերակցությունը: Իհարկե, “իրենցը” կստանան, թե ամերիկացիները, թե ռուսները, որոնք շատ երկար էին սպեկուլյացիաներ անում մերձավորարեւելյան թեմաների վրա: Այդ տարածաշրջանում սեփական ներկայությունն ապահովելը դարձել է չափազանց թանկ գործ: Բայց եթե ԱՄն եւ նրա գործընկերները կարող են “հանել” իրենց ներկայության ծախսը, ապա Ռուսաստանն ունակ չէ, նույնիսկ, տարածաշրջանի երկրներին հնացած զենք վաճառելու, “մատչելի գներով”: ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

No comments: