News.am. 7-7-2010- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է ռազմատենչ հայտարարություներով հանդես գալ։ Նա Լեռնային Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե Ադրբեջանը եթե տեսնի, որ խաղաղ կարգավորումը սպառել է իրեն եւ այլեւս ոչ մի հույս չկա, կդիմի խնդրի լուծման ռազմական տարբերակին։ «Այդ դեպքում եւս միջազգային իրավունքը մեր տեսակետը կպաշտպանի, քանի որ ՄԱԿ-ի կանոնադրության 51 հոդվածը հստակ նշում է, որ յուրաքանչյուր երկիր ունի ինքնապաշտպանության բոլոր իրավունքները։ Մենք ուզում ենք խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, մենք ուզում ենք, որ մեր երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնվի խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով։ Սակայն դա առայժմ հնարավոր չէ»,-հայտարարել է Ալիեւը։
Ադրբեջանի նախագահը նշել է նաեւ. «Հայաստանում կարծում են, որ ժամանակի ընթացքում իրենց բանակցային դիրքերը կամրապնդվեն։ Դա թյուր մոտեցում է։ Նրանց դիրքերը բոլոր ոլորտներում են թուլանում։ Ուղղակի աշխարհասփյուռ հայության ամուր դիրքերը նպաստում են ներկա ստատուս-քվոյի պահպանմանը։ Առայժմ դա նրանց հաջողվում է պահպանել։ Սակայն ստատուս-քվոն չի կարող հավերժ, երկարաժամկետ լինել»,-նշել է Ալիեւը։ Նա նաեւ ընդգծել է, որ այնքան ժամանակ, քանի դեռ ԼՂ խնդիրը լուծված չէ, ինքը հետապնդելու է դրա լուծումը։
Thursday, July 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment