Thursday, July 8, 2010

Ա. Մխիթարյան. «Եթե Ալիևը նոր պատերազմ սանձազերծի, Ադրբեջանի կորուստները շատ ավելի մեծ են լինելու»

Panorama.amղ 7-7-2010- «Առաջին անգամ չէ, որ Իլհամ Ալիևի ու Մամեդյարովի նմանների կողմից նման հայտարարություններ են հնչում: Ուղղակի մեր զինված ուժերը պետք է պատրաստ լինեն պատերազմի ու ցանկացած տիպի սադրանքերին պետք է պատասխան հարված հասցնեն»,- անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, Աֆղանստանի վետերանների միության նախագահ, արցախյան պատերազմի մասնակից Արմեն Մխիթարյանը: Նշենք, որ Իլհամ Ալիևն իր ելություն նշել էր, թե «ոչ ոք չի կարող երաշխիքներ տալ, որ այնտեղ անցանկալի իրադարձություններ չեն լինի: Ադրբեջանական ժողովուրդը որքա՞ն պետք է համբերի: Որքա՞ն պետք է հարմարվի այս անարդարությանը: Դա ինչ-որ տեղ կարելի էր բացատրել այն ժամանակ, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռություն կար: Բայց այսօր նման հավասարակշռություն չկա: Եվ նրանց դա լավ հայտնի է»: Նրա խոսքերով, հայկական կողմը ոչնչից չի վախենում և Ադրբեջանի ցանկացած ագրեսիային պետք է ագրեսիայով պատասխանել: «Անհրաժեշտ է գիտակցել, որ պատերազմը ոչ-ոքին ձեռք չի տալիս, եթե Ալիևը նոր պատերազմ սանձազերծի, Ադրբեջանի կորուստները շատ ավելի մեծ են լինելու: Թող ադրբեջանցիներ դա միշտ հիշեն»,- ասաց Ա. Մխիթարյանը: ԱԺ պատգամավոր, Երկրապահ կամավորական միության անդամ Կարեն Սարիբեկյանն էլ նույն թեմայի վերաբերյալ նշեց. «Եթե իրենց ռազմական բյուջեն ավելացել է, նշանակում է ազգն էլ կռվո՞ղ է դառել, էտի մտածում է, որ եթե բյուջեն ավելացել է, ինքը կարող է ինչ-որ հարցեր լուծե՞լ: Թող Ալիևը լավ իմանա, որ այն տղաները, ովքեր կռվին մասնակից են եղել, ովքեր իրենց լուման ունեն ներդրած արցախյան պատերազմում,պատերազմի վերսկսման դեպքում իրենց ուժն ու հոգին նվիրելու են իրենց ազգին ու հողին, ինչպես որ ժամանակին արել ենք»: Նրա խոսքերով, եթե Ալիևը մտածում է, որ կարող է տարբեր ամբիոններից իր ռազմատենչ հայտարարություններով հանդես գա ու անպատասխան մնա, դա հաստատ այդպես չէ: «Ու թող դրանք չմտածեն, որ ամբողջ Հայաստանը վախի մեջ է իրենց հայտարարութուններից, եթե ուզում է, թող այսօր էլ սկսի: Մենք խնդիր չունենք: Ես և՛ որպես ազատամարտիկ, և՛ ԱԺ համապատասխան հանձնաժողովի անդամ լավ գիտեմ մեր բանակի մարտունակության մասին: Այսօր Հայաստանում, բացի կանոնավոր բանակից գործում են Աֆղանստանի վետերանների միությունը, Երկրապահ կամավորական միությունը, որոնք համախմբված են մեկ մարդու պես և անհրաժեշտության դեպքում մեծ խնդիրներ կլուծեն»,- ասաց ազատամարտիկը: Նա հայտնեց, որ այսօր միայն Աֆղանստանի վետերանների միությունը պատրաստի, հզոր կռվող 4000 ազատամարտիկ ունի, որոնք, ինչպես 90-ականներին, այնպես էլ այսօր ամեն ինչ անելու են հերթական հաղթանակը ապահովելու համար: «Ալիևը մեծ սխալ է կատարում, երբ նման հայտարարություններ է անում, նա չի գիտակցո՞ւմ, որ դա իրենց համար կարող է ճակատագրական լինել: «Եթե ետ Ալիևը ուզում ա տեսնի, թե ով ա իսկական տղեն, թող գան տեսնենք: Ետ Ալիևների նմանները ոնց-որ հաչող շներ լինեն, որոնք միայն կարողանում են հաչել ու ոչինչ դրանից ավել չեն կարողանում: Իրանք այդ կարգավիճակի մեջ են: Նրանք որ օրն էլ իմանան, թե կարող են հարձակվել ու «դրա տակից դուրս գան»՝ իրանք կանեն, բայց որտեղի՞ց համոզված լինեն»,- ասաց Կ. Սարիբեկյանը: Այնուհետև ազատամարտիկը նշեց. «Դրանք մտածում են, թե մենք վախենում ենք իրանց հայտարարությունից կամ սարսափի մեջ ենք ընկնում, թող իրենք վախենան, որովհետև իրենք արդեն դա կերել են, համը տեսել են ու լավ էլ գիտեն, թե իրենց հետ ինչ կարա լինի: եթե այս անգամ էլ իրենք սխալվեն ու ռազմական գործողություններ սկսեն, դա նրանց համար ճակատագրական կլինի: Թող իրենց բյուջեյով չփորձեն մարդ վախեցնեն, փողը քիչ է, պիտի նորմալ կռվող զիվոր ունենան»:

No comments: