Tert.am. 22-7-2010- Հյուսիսային Իրաքում Էշերի պաշտպանության միությունը հիմնել է «Ավանակ» անունով կուսակցություն:
El Arabiye հեռուստաալիքի փոխանցմամբ` կուսակցության նախագահ ընտրված Ամր Քալուլը հայտարարել է, որ իրենց նորաստեղծ կուսակցությունը պատրաստ է մարտահրավեր նետել տարածաշրջանում գործող մյուս կուսակցություններին։
Համոզմունք հայտնելով, որ մարդիկ ժամանակի ընթացքում կընտելանան կուսակցությանն անվանը, Քալուլը հայտարարել է. «Իսկ ինչո՞ւ չենք սիրում այդ կենդանուն և նրա անունն օգտագործում ենք որպես վիրավորանք: Պետք է լավ իմանանք, որ ավանակը նույնպես իրավունքներ ունի: Ավանակին շատ սիրելու պատճառով մենք նախ այդ կենդանու պաշտպանության միություն հիմնեցինք, հիմա էլ` կուսակցություն»:
Thursday, July 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment