Saturday, July 3, 2010

Արազ Ազիմով. «Ադրբեջանը հետաքրքրված է ԼՂ–ի կարգավորման համաձայնագրի շուտափույթ մշակմամբ»

7Or.am. 3-7-2010- Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովն ասել է, որ ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների նախագահների հայտարարությունը խաղաղ կարգավորման համաձայնագրի մշակումը սկսելու հիմք է տալիս։ «Կարծում եմ, որ հաշվի առնելով արդեն առկա իրավական բազան, որն իր մեջ ներառում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը և որոշումները, ինչպես նաև ԵԱՀԿ-ի, Եվրոպայի Խորհրդի, Եվրախորհրդարանի և այլ միջազգային կազմակերպությունների փաստաթղթերը, Մայնդորֆյան հռչակագիրն ու ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների հայտարարությունը՝ հիմնարար սկզբունքների մշակման անհրաժեշտությունը, որը հիմնական փաստաթղթի պատրաստման ճանապարհին միջանկյալ բնույթ է կրում, ի չիք է լինում»,-ասել է Ազիմովը։

No comments: