Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը մեկնաբանել է Հիլարի Քլինթոնի առաջիկա այցը։
Մամեդովի խոսքերով, Ադրբեջանը շատ սպասելիքներ ունի այդ այցից։ Նա նշել է, որ վերջին հայտարարությունները վկայում են հակամարտության կարգավորման հարցում որոշիչ քայլերի գնալու պատրաստակամության մասին։ Նրա խոսքերով Քլինթոնի այցից հետո ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները կարող են զարգացման նոր փուլ մտնել։
Մամեդովը նշել է, որ արցախյան հիմնահարցը Ալիև-Քլինթոն բանակցությունների հիմնական թեման է լինելու։
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ադրբեջան է ժամանում հուլիսի 4-ին։ Այցի ընթացքում նա հանդիպելու է նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։
Ըստ «Bakililar.az»-ի
Saturday, July 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment