Thursday, July 8, 2010

«Պատերազմը քիչ հավանական է»

Aysor.am 07.07.10 Հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման վտանգ առաջիկայում չկա, և ակտիվ բանակցություններից հետո ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը նվազել է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիրքորոշում հայտնեց ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը. «Ես ապագայում պատերազմի սպառնալիք չեմ տեսնում: Դա բավական անհեռատես քաղաքականություն է»,- ասաց Մելիքյանը` հավելելով, որ նույնիսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղմացրել է իր ռազմատենչ հայտարարությունները և հանդես է գալիս ավելի շատ բանակցային գործընթացի օգտին: Սակայն նա նշեց, որ այնուամենայնիվ Հայաստանը միշտ պետք է պատրաստ լինի պատերազմի: Միջազգային հանրության կողմից ԼՂՀ ինքնորոշման իրավունքի ճանաչմանն անդրադառնալով` Գագիկ Մելիքյանն ասաց. «Արցախը` որպես ինքնիշխան պետություն, արդեն 20 տարի է` գոյություն ունի ու զարգանում է` որպես ժողովրդավարական երկիր: Կճանաչի՞ Ադրբեջանը դա, թե ոչ, Արցախը հանդիսանում է միջազգային իրավունքի սուբյեկտ»: Գ. Մելիքյանը նշեց նաև, որ ցանկացած պետություն, որը պատերազմ է սկսում, պետք է պատաասխան տա դրա համար. «Ես խորհուրդ կտայի Ադրբեջանի նախագահին իր մեջ ուժ գտնել ու բանակցություններ սկսել Արցախի ժողովրադավար իշխանությունների հետ»:

No comments: