Thursday, July 8, 2010

ՀՀ ԱԳՆ-Ն ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ

«ԱԶԳ» 08-07-2010- «Փորձելով հետ կանգնել Սանկտ Պետերբուգում ձեռք բերված պայմանավորվածություններից, Ադրբեջանի ղեկավարները թոզ են փչում սեփական ժողովրդի աչքերին` նենգափոխելով ղարաբաղյան բանակցությունների եւ ձեռք բերված համաձայնությունների էությունը»: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանըՙ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախօրեին արած ռազմատենչ հայտարարությունը: «Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին եւ դրան նախորդած հայտարարությունները եւ քայլերը հունիսի 18-ին իրենց կազմակերպած սադրանքի շարունակությունն են»: «Այս հայտարարությունները հաստատում են այն տեսակետը, որ ամեն կարեւոր հանդիպումից առաջ, Ադրբեջանի ղեկավարությունը նպատակաուղղված քայլեր է ձեռնարկում բանակցությունները տապալելու համար, այս պարագայում` շուրջ 10 օրից Ալմաթիում նախատեսվող հնարավոր հնգակողմ հանդիպումը: Կառուցողականությունը հիմնվում է ճշմարտության, այլ ոչ թե կառուցվում ստի, պատրանքների եւ սպառնալիքների վրա», եզրափակել է Տիգրան Բալայանը:

No comments: