Tert.am. 7-7-2010- Վրաստանի խորհրդարանը հավանություն է տվել ռուսական գազը Վրաստանի տարածքով Հայաստան տեղափոխող մագիստրալ գազատարի վաճառքի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը։ Երեկ կայացած քվեարկությանը 88 պատգամավոր «կողմ» է արտահայտվել նոր օրինագծին, 5–ը՝ «դեմ»։ Այս մասին հայտնում է РБК-ն։
Չնայած տվյալ օրինագիծն ընդունվել է, ընդդիմությունը դեմ է արտահայտվել գազատարը մասնավորեցնելուն։ Ըստ ընդդիմության՝ տվյալ օբյեկտը պետք է մնա որպես պետական սեփականություն, քանի որ որպես գնորդ կարող են հայտնվել ռուսական ընկերություններ, որոնք «էներգետիկ և տնտեսական սպառնալիք են ներկայացնում Վրաստանին»։
Wednesday, July 7, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment