Tuesday, July 6, 2010

Թուրքերը կհիշեն Ստամբուլի հայ ճարտարապետներին

Tert.am. 6-7-2010- «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամը հանդես է եկել նախաձեռնությամբ, որի շրջանակում թուրք հանրությունը կծանոթանա և կվերհիշի Ստամբուլի հայ ճարտարապետներին ու նրանց թողած հարուստ ժառանգությանը: Haberturk-ի փոխանցմամբ` «Ստամբուլի հայ ճարտարապետները և նրանց ներդրումը Ստամբուլի ճարտարապետության մեջ» խորագրով նախագիծը կյանքի կկոչվի ընթացիկ տարվա նոյեմբերին` «Ստամբուլը` Եվրոպայի մշակութային մայրաքաղաք - 2010»-ի միջոցառումների շրջանակում: «Ստամբուլի հայ ճարտարապետները և նրանց ներդրումը Ստամբուլի ճարտարապետության մեջ» խորագրով նախագիծի շրջանակում կազմակերպվելու են ցուցահանդեսներ, նախատեսվում է հրատարակել նաև գիրք, որտեղ ներկայացված են լինելու 19-րդ դարի վերջին – 20-րդ դարի սկզբին Ստամբուլում ապրած հայ ճարտարապետների կյանքն ու ստեղծագործական ժառանգությունը:

No comments: