Tuesday, July 6, 2010

Դավութօղլու. «Ներողություն խնդրելն ու վնասի փոխհատուցումը Թուրքիայի հիմնական պահանջն է Իսրայելից»

Ինչպես հաղորդում է «Zaman»-ը, թուրք-իսրայելական ճգնաժամի հարցում Թուրքիան մտադիր է շարունակել իր վճռական քաղաքականությունը։ Անկարան «Մավի Մարմարա» նավի վրա իսրայելցիների հարձակման հետևանքով պատճառված վնասի հատուցում և ներողություն է պահանջում Իսրայելից։ -Եթե ներողություն չխնդրեն, փոխհատուցում չվճարեն, նախկին փոխհարաբերությունների վերահաստատումը շատ դժվար կլինի,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն։ Միևնույն ժամանակ Իսրայելը հրաժարվում է ընդունել իր մեղքը և որևէ փոխհատուցման մասին չի ուզում լսել։

No comments: