«ԱԶԳ», 03-07-2010- Հատկանշական է, որ այդ որոնումներին հունիսի 30-ի համարում հակազդեցությամբ արձագանքում է թուրքական «Ռադիկալ» թերթը, նկատի առնելով թուրք-իսլամականների խոսափող «Վաքիթ» թերթի նախորդ օրվա հրապարակումը: «Վաքիթը» գրել էր. «Խմբագրության ստացած տեղեկությունների համաձայն, առաջին բանակի զորահրամանատար, գեներալ Հասան Իղսիզի, բանակի պաշտոնաթող գեներալ Չեթին Դողանի եւ ծովակալ Ջեմ Գյուրդենիզի փեսաները հրեա են: Ենթադրվում է, որ հրեական ծագում ունի նաեւ Էրջան Ջայմազը, որն ամուսնացել է թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յաշար Բույուքանըթի դուստր Բենգյուի հետ: Ծովակալ Ջեմ Գյուրդենիզի դուստր Ուլքեմ Գյուլդենիզ Սումթայն ամուսնացած է Մեսութ Ջան Սումթայի հետ... Իսկ Մեսութ Ջանի մայրըՙ Իվնա Սումթայը, հայկական ծագումով քրիստոնյա է»:
Ահա թե այս տողերին ինչպես է արձագանքել «Ռադիկալի» հեղինակ Թուրքեր Ալքանը . «Ես չգիտեմ, հիշատակված անձինք իսկապես հրեական կամ քրիստոնեական ծագում ունե՞ն, թե՞ ոչ: Իրականում չգիտեն նաեւ հրապարակման հեղինակները: Սակայն տեղեկության անվան տակ բամբասանք է հրապարակում, որը անվայել է մամուլին: Եթե նույնիսկ ճշմարտություն է նրանց տեղեկությունը, ո՞վ պետք է ամաչի դրա համար: Հրեական կամ քրիստոնեական ծագում ունեցող փեսանե՞րը, թե՞ այդ ծագումը որպես հանցանք դիտարկող մտայնությունը: Եթե սա շովինիզմ չէ, ապա ինչպե՞ս անվանել: Մի՞թե սա վհուկների որս չէ: Չի կարելի հենց այդպես գոտկատեղից ներքեւ հարվածել: Եթե որեւէ մեկի մեծ հայրը հրեա է կամ քրիստնյա, քեզ ինչ: Կարո՞ղ է որեւէ մեկը վստահաբար ասել, որ այդ հրապարակման հեղինակների արմատներով պարտադիր թուրք կամ մահմեդական են: Ո՞վ է ուսումնասիրել, մանավանդ որ Անատոլիան տարբեր մշակույթների, լեզուների, կրոնների, ազգերի եւ ազգությունների յուրատեսակ խճանկար է: Ի վերջո, Անատոլիայում կատարված գենետիկ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թուրքերը, հայերն, արաբները, հրեաները ազգակցական ընդհանրություններ ունենՙ կապված այն բանից, թե որքան ես խորանում պատմության մեջ: Եթե ուզում եք, կարող եք հասնել մինչեւ Ադամն ու Եվան»:
Saturday, July 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment