Saturday, July 3, 2010

Թուրքիայում ռուսների կողմից կառուցվելիք ատոմակայանի վերաբերյալ համաձայնագիրն ուղարկվել է խորհրդարան

Haynews.am.2-7-2010- Թուրքական միջերկրածովյան Մերսին քաղաքի մոտակայքում ատոմակայանի կառուցման վերաբերյալ ռուս-թուրքական համաձայնագիրն ուղարկվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողով` հաստատվելու: Ինչպես փոխանցում է Hurriyet-ը, Թուրքիայի խորհրդարանը պատրաստվում է վավերացնել համաձայնագիրը մինչ սույն թվականի հուլիսի 17-ը: Նշենք, որ Մերսին քաղաքի մոտ կառուցվելիք ատոմակայանի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի` մայիսին Թուրքիայի կատարած այցի ընթացքում: Ատոմակայանի կառուցման ծրագիրը գնահատվում է 20 միլիարդ դոլար, իսկ սեփականատեր հանդիսացող ընկերության վերահսկիչ փաթեթը կպատկանա ռուսական կողմին:

No comments: