Monday, July 19, 2010

Քրդական հարցը խաղաղ չլուծվեց. Թուրքիա եկած քրդերը վերադառնում են Իրաք

News.am. 19-7-2010- Թուրքական իշխանությունների հայտարարած ժողովրդավարական նախաձեռնության եւ քրդական հարցի կարգավորման շրջանակներում 2009-ի հոկտեմբերի 19-ին Հյուսիսային Իրաքի գաղթականների Մահմուր ճամբարից եւ Քանդիլի շրջանից Թուրքիա եկած քրդերը կրկին ետ են վերադառնալու Իրաք։ Fırat գործակալության փոխանցմամբ՝ Իրաք ետ վերադառնալու որոշում կայացրած քրդերը այդ հանգամանքը պատճառաբանել են Թուրքիայում իրենց դեմ ճնշումներով եւ սկսվող դատական գործընթացներով։ Հյուսիսային Իրաքից եկած 34 հոգուց 13-ի նկատմամբ կայացվել է կալանման որոշում։ Նշենք, որ Օջալանի կոչով 2009-ի հոկտեմբերի 19-ին Թուրքիա-Իրաք սահմանակետով Թուրքիա էր մտել 34 հոգուց բաղկացած խումբը, որը պետք է նպաստեր Էրդողանի հայտարարած քրդական հարցի կարգավորմանը եւ խաղաղության հաստատմանը։ Այնուհետ նախատեսված էր Եվրոպայից եւս քրդերի խմբի ժամանում Թուրքիա, սակայն Թուրքիայում ներքաղաքական զարգացումների արդյունքում այն չեղյալ հայտարարվեց։

No comments: