Tert.am. 2-7-2010- Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ հանդիպել է Մոսկվա այցելած Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Մևլութ Չավուշօղլուի հետ:
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ` ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումից առաջ հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է ԵԽԽՎ-ի հետ զարգացնել կառուցողական և երկխոսության վրա հիմնված համագործակցություն՝ նշելով, որ Չավուշօղլուի պաշտոնավարման ընթացքում ԵԽԽՎ-ն սկսել է հրաժարվել «արհեստական քաղաքականությունից»:
Սերգեյ Լավրովը, ողջունելով այդ հանգամանքը, անդրադարձել է Երկրորդ աշխարհամարտի իրողություններին՝ հայտարարելով, որ պատմությունը պետք է թողնել պատմաբաններին:
«Շատ կարևոր է` չաղավաղվեն Երկրորդ աշխարհամարտի հետ կապված պատմական իրողությունները: Պատմությունը պետք է թողնել պատմաբաններին: Իսկ քաղաքական գործիչները պետք է զբաղվեն պատմության` մեզ թողած աշխարհի կառուցմամբ»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարարը:
Saturday, July 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment