Aysor.am.7-7-2010 - ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը համամիտ է այն գաղափարին, որ Վրաստանի և Աբխազիայի, ինչպես նաև Վրաստանի և Հարավային Օսիայի միջև երկխոսությունն անհրաժեշտ է: Այս մասին, ըստ Ինտերֆաքսի, Գորդոնը հայտարարել է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ամերիկացի դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ը ակտիվ մասնակցություն ունեն ժնևյան քննարկումներում:
«Այս ձևաչափը ստեղծվել է խաղաղ և պրագմատիկ կերպով լուծելու համար այն հարցերը, որոնց շուրջ մենք տարակարծություններ ունենք», - ասել է նա և հիշեցրել ՌԴ-ի և ԱՄՆ-ի` Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի շուրջ տարակարծությունները:
«Գաղտնիք չէ, որ Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի շուրջ Միացյալ նահանգների և Ռուսաստանի դիրքորոշումները տարբեր են: Մենք հավատում ենք Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Մենք այդ մասին պարզ ասել ենք Ռուսաստանին: Երբ նախագահ Մեդվեդևն ԱՄՆ-ում էր, նախագահ Օբաման բարձրացրել է այդ հարցը», - նշել է Ֆ.Գորդոնը:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը նաև կարծիք է հայտնել, որ «անհրաժեշտ է երկխոսություն բոլոր կողմերի միջև»:
«Որովհետև այդ պարագայում մենք առաջ կընթանանք», - նշել է դիվանագետը:
Wednesday, July 7, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment