Thursday, July 8, 2010

Հայ–թուրքական հարաբերություններում տեղաշարժ չի լինի մինչև Թուրքիայի ընտրությունները. թուրքագետ

Tert.am. 8-7-2010- ՌԱՀՀԿ ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի՝ սեպտեմբերին սահմանը բացվելու մասին կարծիքը չի կիսում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա հայտարարեց, որ մինչև սեպտեմբեր դժվար թե որևէ առաջընթաց արձանագրվի հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Առհասարակ, Սաֆրաստյանն այն կարծիքին է, որ մինչև Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները որևէ տեղաշարժ չի կարող լինել հայ–թուրքական գործընթացում, եթե իհարկե, կտրուկ փոփոխություններ չլինեն։ Սաֆրաստյանի մեկնաբանությամբ, այժմ Թուրքիայում բավական ամուր են իշխող կուսակցության դիրքերը, որի օրակարգում, սակայն, հայ–թուրքական գործընթացի ակտիվացման հարց դրված չէ։

No comments: